Ի՞նչ է իրականում կատարվում Սյունիքում և ի՞նչ է հուշում պատմությունը.Արա Պապյանի հարցազրույցը՝ ԱՄՆ-ից

Վանի 1915թ.-ի ինքնապաշտպանությունը մի քանի անգամ ավելի լավ էր կազմակերպված. չկար պետություն, բայց կար ազգային ազատագրական գաղափարախոսությամբ տոգորված վերնախավ: 30 տարի անկախ պետության պայմաններում չունեցանք ազգային վերնախավ: Քաղաքագիտության դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանի մեկնաբանմամբ՝ բանակ ունենք, որի գլխավոր շտաբը կամք չունի հակազդելու իշխանության ապազգային նախաձեռնություններին: Հիմա իշխանությունը ականջահաճո, բայց խիստ վտանգավոր թեզեր է առաջ բերում. իբրև թե քաղաքական կամքի շնորհիվ հասնել այսպես ասած խաղաղ դարաշրջանի հնարավորությանը: Քաղաքական կամք՝ հանձնելու ռազմավարական նշանակության Տիգրանաշենը, Տավուշի գյուղերը. դա՞ է քաղաքական կամքը: Այդ զիջումներն անդառնալիորեն կիջեցնեն մեր ռազմական, ռազմավարական անվտանգության մակարդակը: